Ադրբեջանի ԶՈՒ-ն մոտ 1 կմ առաջ են եկել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի շրջանում
Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Խանդ գյուղի տարածքում մարտի 3-ից 5-ը ադրբեջանական զինուժը մոտ մեկ կիլոմետր առաջ է անցել և վրաններ տեղադրել։ Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց Ներքինի գյուղապետարանի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։
«Սահմանից իջել են մեր տարածքում նստել։ Պաշտպանության նախարարությունում տեղյակ են, եկել են պոստ դրել։ Ադրբեջանական կողմի դիրքից դիտարկվում է գյուղի գերեզմանոցը, խմելու ջրի ակունքները նույնպես դիտարկվում են, մեր գյուղի արոտավայրերը գտնվում են այդ հատվածում, բնակիչները մտավախություն ունեն այնտեղ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Բարերարը տնկիներ են բերել, որ գյուղացիները այգիներ հիմնեն, բայց հիմա մարդիկ չեն կարող այդ տարածքում աշխատել, վտանգավոր է»,– ասաց Խաչատուր Բաղդասարյանը։
Նա նշեց, որ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը առաջին օրվանից տեղյակ է խնդրից եւ պարբերաբար այցելում է իրենց համայնք։