Վրաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալին
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալին, հայտնում է 1tv.ge-ը:
Ջուանշեր Բուրճուլաձեն իր ուկրաինացի, ֆինն և շվեդ գործընկերների, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ հրավիրվել է Հյուսիսատլանտյան խորհրդի հատուկ նիստին, որը հատուկ նշանակվել է պաշտպանության նախարարների մակարդակով։
Հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Տեղեկությունը տարածում է Դաշինքի մամուլի ծառայությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումից առաջ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ համատեղ հայտարարություն կանի ԶԼՄ-ների համար, որից հետո Հյուսիսատլանտյան խորհուրդը կհանդիպի Վրաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պաշտպանության նախարարների հետ՝ Ջոզեֆ Բորելի հետ։