13.07.2025
ԱՊՀ-ի բանակների գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ՀՕՊ-ի միացյալ համակարգի վարժանքները
09.06.2021
ԱՊՀ-ի բանակների գլխավոր շտաբների պետերը կքննարկեն ՀՕՊ-ի միացյալ համակարգի վարժանքները

ԱՊՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը նիստում կքննարկեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի համատեղ զորավարժությունների անցկացումը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը: «Այսօրվա նիստի ընթացքում մենք կքննարկենք համագործակցության տարածքում ռազմաքաղաքական իրադրությունը, կքննարկենք օդատիեզերական պաշտպանության կառուցման, ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի համատեղ վարժանքի անցկացման և բազմակողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման հարցերը, ինչպես նաեւ կփոխանակենք կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու փորձը», - ասել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը՝ բացելով նիստը: Նիստը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները: