20.04.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
prev Նախորդ նորություն

Երևանը պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի. Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Միրզոյանին

Եթե Հայաստանը ևս լուրջ է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության կառուցման հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի: Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը:


«Կարիք չկա կրկնելու մեր այն դիրքորոշումը, որը բազմիցս շարադրել ենք: Հաշվի առնելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և հակամարտությունից հետո տարածաշրջանում խաղաղության կառուցման կարևորությունը՝ Ադրբեջանը առաջ է քաշել համապատասխան առաջարկներ և պատրաստ է առաջ շարժվելու այդ ուղղությամբ: Եթե Հայաստանը նույնպես լուրջ է վերաբերվում այդ հարցին, ապա պետք է իր կոնկրետ առաջարկները ներկայացնի և դրանով ցուցադրի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական և արդյունքների միտված բանակցություններ», - հայտնել են ԱՊԱ գործակալությանը Ադրբեջանի ԱԳՆ-ից:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 15-ին նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ ներկայացված 5 կետերին  և շեշտել, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պիտի ընթանան առանց նախապայմանների:


 

Ադրբեջանում մարդ է ձերբակալվել՝ ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար