13.07.2025
Մակրոնն ու Էրդողանը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում
11.06.2021
Մակրոնն ու Էրդողանը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին ես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ։ Դա լավ հնարավորություն է մտքեր փոխանակել մի շարք հարցերի շուրջ», - ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև կան «խորը տարաձայնություններ, մենք դրանց մասին գիտենք, բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել»: Մակրոնը նշել է, որ ինքը կխոսի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի, ՆԱՏՕ-ում համագործակցության և «դաշնակիցների հարաբերություններում վարքագծի կանոնների» մասին: ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 14-ին։