5.09.2025
ՌԴ-ն թեքվում է դեպի Արևելք ու Հարավ, եվրոպական քաղաքակրթությունը սկսում է մարել. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանը դեսպան դառնալու հավակնություններ է ցուցաբերում. Էդգար Ղազարյան

Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների նոր առաջխաղացման մասին տեղեկությունների, դրանց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության «պարզաբանումների» և Կապանի համայնքի ղեկավարի հավելյալ տեղեկատվության համադրությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարություններով Հայաստանի իշխանությունները նոր տարածքներ են հանձնում Ադրբեջանին։ Այս մասին գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը.

"Վաղարշակ Հարությունյանի պարագայում այդ հանձնարարությունները կատարելու դիմաց նա Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան։ Այդ նախադեպը, հավանաբար, ոգևորել է Սուրեն Պապիկյանին՝ բանավոր հանձնարարություններով թշնամուն տարածքներ զիջելու դիմաց մեկ այլ երկրում դեսպան նշանակելու խոստումնալից հեռանկարից օգտվելու համար։

Կամ նա կարող է նշանակվել Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ կատարելու հայրենիքը թշնամուն հանձնելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները",- գրել է Ղազարյանը։


 


 

Հայկական կողմը չունի հստակ օրակարգ, Ադրբեջանը չի ձգտում խաղաղության. Օսկանյան
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը