Պետական եկամուտների կոմիտեն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD - Agence Française de Développement) աշխատում են Հայաստանում հարկային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության հարկային դաշտին» ծրագրի նպատակն է աջակցել պետական եկամուտների կոմիտեին 2020-2024 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման և վարչարարության կատարելագործման գործում», - ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ: