Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 374 նոր դեպք, 1 212 մարդ առողջացել է: Մահացել է 35 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 191 է: Դրական է կատարված թեստերի մոտ 52 տոկոսը։ Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 97 150Առողջացածներ - 58 811Փաստացի բուժվողներ - 36 502Ընդհանուր թեստեր - 418 080Մահվան ելքեր - 1 448Մահվան ելքեր այլ պատճառով – 389 "Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է", - ասված է հաղորդագրության մեջ: