ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել. օրակարգում ԱՀ մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու հարցն էր։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ֊ից՝ մանրամասնելով, որ այդ բնակավայրերն են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքները։ Ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հոկտեմբերի 10-ին։