Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 16-ին որոշեց երկու ամսով կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին՝ այսպիսով բավարարելով ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՀՀ ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը): Առուշանյանը փոխկապակցված է Քարահունջի համայնքապետի հետ առնչվող գործին: