24.03.2026
Շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով.  Զոհրաբյան
11.01.2022
Շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով. Զոհրաբյան

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի պահանջը, սույնով տեղեկացնում ենք ձեզ, որ 2022թ. հունվարի 17-ին, ժամը 16:00-ին տեղի է ունենալու խաղաղ շտապ հավաք՝ ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ (Գարեգին Նժդեհի արձանի մոտ)՝ «Պարտադիր  պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումները հաղթահարելու» թեմայով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը: «Հանրահավաքի ժամանակ ելույթներ կունենան փաստաբաններ, բժիշկներ և տարբեր ոլորտների մասնագետներ: Հրավիրում ենք մասնակցելու ռեստորանների, հյուրանոցների, մարզասրահների, թանգարանների, թատրոնների, գրադարանների աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ քաղաքացիներին: Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ: Պատվաստվելու հարցը պետք է որոշի քաղաքացին սեփական ազատ կամքով: Մենք դեմ ենք քաղաքացիներին պատվաստվածների և չպատվաստվածների խմբերի բաժանելու քաղաքականությանը: «Ազատ կամք» նախաձեռնություն, հանրահավաքի պատասխանատու՝ Արա Զոհրաբյան»։