24.11.2024
Թուրքիան սկսել է սիրիական ընդդիմության մարտիկների մասնակցությամբ զորավարժություններ
prev Նախորդ նորություն

Թուրքիայում գնաճը 2022 թվականի վերջին կկազմի 57,92 տոկոս

Թուրքիայի Կենտրոնական բանկը 2022 թվականի վերջի համար գնաճի կանխատեսումը 46,44%-ից բարձրացրել է 57,92%-ի, ասվում է կարգավորողի հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։


«Համաձայն ԿԲ-ի շուկայի մասնակիցների վերանայման՝ տարեվերջին գնաճային սպասումները 46,44%-ից հասել են 57,92%-ի, իսկ տարեվերջին դոլարի փոխարժեքի ակնկալիքները 16,85-ից հասել են 17,57-ի»,- ասվում է հաղորդագրությունում։


Թուրքիայում տարեկան գնաճը, ըստ երկրի վիճակագրության ինստիտուտի, ապրիլին արագացել է մինչև 69,97 տոկոս՝ նախորդ ամսվա 61,14 տոկոսի դիմաց։


Անցյալ տարի հիմնական տոկոսադրույքի մի քանի կրճատումից հետո լիրայի արժեզրկումը կտրուկ արագացավ, ինչը բացասաբար ազդեց երկրի ֆինանսական համակարգի վրա։ Ազգային արժույթի տատանումների ֆոնին տարեկան գնաճն այնուհետև արագացավ մինչև 36%:


Նոյեմբերի 23-ին թուրքական լիրայի 18%-ով անկումը ամենաբարձրն էր վերջին 20 տարվա ընթացքում։ Դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 20-ին հասել է ռեկորդային՝ 18,4 լիրայի, մինչդեռ անցյալ տարվա հունվարին այն արժեր 7,4 լիրա։ Մի շարք փորձագետներ մտավախություն են հայտնել, որ նման իրավիճակը կարող է գործազրկության կտրուկ աճ առաջացնել։


Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` փոխարժեքի անկայունությանը հակազդելու միջոցների մասին հայտարարություններից հետո լիրան կտրուկ ցատկեց դեկտեմբերի վերջին։ Էրդողանը հայտարարել է նաեւ, որ երկրում առկա բարձր գների եւ գնաճի խնդիրը հնարավորինս շուտ կլուծվի։


Այս տարի Թուրքիայի Կենտրոնական բանկը փոխարժեքը պահում է անփոփոխ՝ 14%, իսկ լիրան աստիճանաբար թուլանում է: Եթե հունվարի վերջին փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում էր մոտ 13,5 լիրա, ապա փետրվարի վերջին այն արդեն 14 լիրա էր, մարտի վերջին՝ 14,5 լիրա, իսկ ապրիլի վերջ՝ 14,8 լիրա։


ԿԲ ղեկավարը մարտին տոկոսադրույքը 14%-ի վրա պահելուց անմիջապես հետո ասաց, որ գնաճը Թուրքիայում կնվազի մինչև 2022 թվականի վերջ, իսկ 2023 թվականին կմոտենա միանիշ թվի (այսինքն՝ 10%-ից պակաս):