19.03.2024
Հայաստանում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան սկսել է սիրիական ընդդիմության մարտիկների մասնակցությամբ զորավարժություններ

Հարյուրավոր սիրիացի ապստամբներ տեղափոխվել են Թուրքիա՝ մասնակցելու թուրքական բանակի ռազմակայաններում անցկացվող զորավարժություններին։


Այս մասին մայիսի 18-ին հայտնել է «Թուրքիայի ձայնը» Telegram ալիքը՝ սիրիական ընդդիմադիր լրատվամիջոցներին հղումով։


Հաղորդվում է, որ զինվորների առաջին խումբը բաղկացած է 400 հոգուց, իսկ առաջիկա օրերին նրան կհաջորդի եւս 300 մարտիկների խումբը։ Զինվորները ռազմական պատրաստություն կստանան հատուկ նշանակության ջոկատի հրահանգիչների մոտ։


Երկուշաբթի օրը հաղորդվել է, որ Իդլիբի անցակետերում և հենակետերում տեղակայված թուրքական ուժերը բարձր պատրաստության են բերվել Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցից առաջ:

Թուրքիայում գնաճը 2022 թվականի վերջին կկազմի 57,92 տոկոս
Հաջորդ նորություն next