Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 10-ին որոշում է ստորագրել, որով Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից: Նժդեհ Հովսեփյանը նախկինում զբաղեցրել է և՛ Տիգրան Ավինյանի, և՛ Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղարի պաշտոնը: Փոխվարչապետի մեկ այլ որոշմամբ Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար։