ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են հայ զինվորականների տեղափոխումը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից Ղազախստան, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: «Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զինծառայողները Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել են Ղազախստանի Ալմա-Աթայի օդանավակայան Ռուսաստանի ռազմատրանսպորտային ԻԼ-76 ինքնաթիռներով: VERELQ-ը հիշեցնում է` ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան է ուղարկում 100 հոգանոց ստորաբաժանում: