5.11.2025
 Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը ու վստահ եմ, որ նորից կայցելեմ. Ռոջեր Գրեյսի
21.10.2021
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը ու վստահ եմ, որ նորից կայցելեմ. Ռոջեր Գրեյսի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի աշխարհի տասնակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողովին»: Ռոջեր Գրեյսին Հանրապետության նախագահին է ներկայացրել իր տպավորությունները մեր երկրից՝ նշելով, որ ցանկանում է իր համար բացահայտել Հայաստանը: «Այցի ընթացքում կազմակերպելու եմ նաև ջիու-ջիթսուի վերաբերյալ սեմինար: Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը ու վստահ եմ, որ նորից կայցելեմ»,- ասել է Ռոջեր Գրեյսին: Գրեյսիների ընտանիքը երկար տարիներ ջանքեր է ներդրել ողջ աշխարհում ջիու-ջիթսու մարտարվեստի զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծված և միջազգային ճանաչում ունեցող «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ն ասոցացված դպրոցներ ունի աշխարհի մի շարք երկրներում: