19.05.2025
Կարանտինը 6 ամսով կերկարաձգվի. պատվաստման հարցում էլ կլինեն խստացումներ. նախարար
09.07.2021
Կարանտինը 6 ամսով կերկարաձգվի. պատվաստման հարցում էլ կլինեն խստացումներ. նախարար

Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի, որոշակի սահմանափակումներ են մշակվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ նախագիծը ներկայումս կառավարությունում է  և հավանաբար հենց այսօր էլ կարանտինի երկարացման որոշումը կկայացվի:   Նախարարի պաշտոնակատարը այդ որոշումը ճիշտ է համարում, քանի որ, բացատրեց նա, կարանտինը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել: "Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս ՊՇՌ թեստավորման պահանջն այս պահին սահմանվում է հենց կարանտինի մասին որոշմամբ", - հիշեցրեց Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի պաշտոնակատարը նաև հավելեց, որ պատվաստումների հարցում խստացումներ կլինեն։ Իսկ աշնանը Հայաստանը ձեռք կբերի Johnson & Johnson-ի արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: