24.11.2024
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի չարաշահումներ իրավապահ համակարգում (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Լիտվայի նախագահին Բաղրամյան 26-ում դիմավորեցին "Նիկոլ դավաճան" վանկարկումներով

«Դիմադրության» շարժման մասնակիցները երթ են իրականացնում Երևանում:


Քիչ առաջ նրանք Բաղրամյան 26-ում էին՝ նախագահական նստավայրի մոտ, որտեղ նրանց վանկարկումների տակ տեղի ունեցավ Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիտվայի նախագահի ընդունման արարողությունը:


Ակցիայի մասնակիցները վանկարկում են "ամոթ", "Նիկոլ դավաճան", "Նիկոլ մարդասպան", "առանց թուրքի Հայաստան": Ոստիկանները չեն թողնում, որպեսզի երթի մասնակիցները մոտենան նախագահականի դարպասներին՝ նրանք շղթա են կազմել քաղաքացիների ու Բաղրամյան 26-ի միջև:


Երթի մասնակիցները հայտարարեցին բարձրախոսով, որ եկել են Լիտվայի նախագահին տեղեկացնելու, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի բանակցելու հայ ժողովրդի անունից:


Այս պահին երթը շարունակվում է կենտրոնական փողոցներով: