Այսօր Ադրբեջանում սկսվում է Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ շինծու դատավարությունը, որոնց մեղադրում են «ահաբեկչություն», «ռազմական հանցագործություններ» և «ցեղասպանություն»։ Քրեական գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ շարունակական քննության համար։ Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» հետ կապված 1,389 քրեական գործեր միավորվել են մեկ վարույթում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության և այլ քննչական մարմինների կողմից: