Տարոն Մանուկյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ իր պաշտպանյալին ապօրինաբար ձերբակալել են, և այս պահին նրան չեն թույլ տալիս տեսակցել։ Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ իրավախախտումը արձանագրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով։ «Օբյեկտիվ հարց է առաջանում՝ եթե քրեական հետապնդումը վերաբերում է Տարոն Մանուկյանին, ապա ինչու է առգրավվել պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը», — նշել է Մարտիրոսյանը։