Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որի նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հիշեցնենք՝ նիստի հրավիրման նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն էր։