Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Այս պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է՝ մինչև նոյեմբերի վերջ»,- ասել է նա Բաքվում COP-29-ը համաժողովի շրջանակներում: Ավելացրել է, որ դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ։ Ըստ Հաջիևի՝ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում։ "Ուստի փորձագիտական մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են: Դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու",- հավելել է նա: