27.02.2026
Լուսանկարը` Կավկազսկի ուզել
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գրառումը թե՛ ծավալով, թե՛ ձեւակերպումներով «համեստ» է

«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»: Այս գրառումն այսօր արել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:


Հիշեցնեմ, որ նախօրեին գրառում էի արել այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» հետ կապված՝ Բաքվում ԱՄՆ դեսպանության գրառման առնչությամբ, հարցադրում անելով, թե արդյո՞ք Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էլ հիշատակում է Ադրբեջանում հայերի հանդեպ բռնությունները: Նահանգների դեսպանատունն այսօր հիշատակել է Սումգայիթի ջարդը, ինչը ողջունելի է:


Իհարկե հարկ եմ համարում նկատել, որ ի տարբերություն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության՝ Խաջալուի վերաբերյալ գրառման, Հայաստանում ԱՄՆ դեսպանության գրառումը թե ծավալով, թե ձեւակերպումներով՝ նկատելի «համեստ» է:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար
Հաջորդ նորություն next