26.02.2026
Մենք երախտապարտ ենք մեր հարևաններին. Փաշինյանի ելույթը՝ Լեհաստանում
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնում կայացել է ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 34-րդ տարեդարձին

Փետրվարի 24-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։


Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղերձը ներկաներին է փոխանցել ՀՀ դեսպանության խորհրդական, փոխդեսպան Արմեն Տեփանյանը։ Ելույթով հանդես է եկել դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։


Ամերիկյան կողմից ելույթներով հանդես են եկել ԱՄՆ Պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Քեֆլին Հիշ-Էքքլսը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարությունից գեներալ Փոլ Շնայդերը։


Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներ, Պատերազմի քարտուղարության և Միացյալ շտաբի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Պետք է ջրի կորուստը 65%-ից իջեցնել մի քանի անգամ. Նարեկ Կարապետյան
Հաջորդ նորություն next