24.02.2026
Գևորգ Պապոյանը վարել է ազատ տնտեսական գոտիների զարգացման հարցերով նիստը
prev Նախորդ նորություն

Նոր Նորքի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 19-ի ժամը 20-ից փետրվարի 20-ի ժամը 10.20-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր էլեկտրոմոպեդը՝ պատճառելով 600,000 դրամի վնաս։


Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 34-ամյա և 36-ամյա երկու երիտասարդ: Նրանք Վաղարշյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և գողոնով հանդերձ՝ տեղափոխվել են բաժին:


Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թ. սեպտեմբերին գրանցված գողությունները նույնպես նրանք են կատարել. սեպտեմբերի 15-ին գողացել էին «Հոնդա» մակնիշի, իսկ սեպտեմբերի 25-ին՝ «Հայասա» մակնիշի մոտոցիկլետներ։


Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա