Հուլիսի 4-ին, ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Սուրբ Պատարագը մատուցելու է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար: