20.02.2026
Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ
prev Նախորդ նորություն

Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերնորոգումից հետո կդառնա թանգարան

Թուրքիայի Զոնգուլդակի նահանգի Դեւրեկի շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին նախատեսվում է վերանորոգել որպես թանգարան։


Թուրքական Halkınsesi կայքի փոխանցմամբ՝ Դեւրեկի քաղաքապետ Օզջան Ուլուփընարն այցելել է Զոնգուլդակի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Թաներ Բեյօղլուին եւ քննարկել մշակույթի հետ կապված հարցեր։


Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Դեւրեկի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող հողի վրա գտնվող հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Ըստ այդմ, համաձայնեցվել է, որ մոտակա ժամանակներում համապատասխան նախագծային աշխատանքներից հետո սկսկվելու է արդեն բուն վերանորոգման աշխատանքները։


Հայկական եկեղեցին վերանորոգվելու է իր բնական տեսքին համահունչ, սակայն վերանորոգումից հետո այն կգործի որպես թանգարան։


Նշվում է, որ հայկական եկեղեցին որպես թանգարան գործելու ժամանակ Դեւրեկի տուրիստական պոտենցիալը կաճի։

Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են Գլխավոր դատախազություն․ «Հետք»
Հաջորդ նորություն next