20.02.2026
Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան»
prev Նախորդ նորություն

Մահացել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը

Խոր ցավով հայտնում ենք, որ փետրվարի 20-ին, կյանքի 85 տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը։ Այս մասին  հայտնում է Մայր Աթոռը։


«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար:


Փետրվարի 23-ին, ժամը 17:00-ին Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա Եկեղեցու կարգը, իսկ փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա՝ հուղարկավորության արարողությունը»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

ՀՀ բանկային համակարգի «առեղծվածը» և առաջարկվող լուծումները
Հաջորդ նորություն next