Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով սպասվող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին կանոնադրության ստորագրմանը: "Ռուսաստանը կարևորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ և մտադիր է ամրապնդել իր կապերը Հայաստանի հետ",- ընդգծել է նա։ Ավելի վաղ իր ասուլիսի ժամանակ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկայում հնարավոր է մեկնի Մոսկվա, նրան հրավեր է ուղարկվել: Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում նախատեսվում է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կանոնադրության ստորագրում։