Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տրաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների շարունակականությունը՝ համագործակցության հետագա քայլերը նախանշելու նպատակով: