Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է սպանված արցախցու եղբայրը պայթեցրել ադրբեջանցիների հենակետը: Հիշեցնենք, ըստ times.am-ի տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։ Միջադեպով պայմանավորված Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը երկկողմանի փակ է: Ավելի ուշ ճանապարհը բացվեց: