Ռուսաստանը կսահմանափակի մուտքը իր տարածք «ոչ բարեկամական երկրների» քաղաքացիների համար: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Եդինայա Ռոսիա»-ի արտերկրում գտնվող հայրենակիցների միջազգային համագործակցության և աջակցության գլխավոր խորհրդի հանձնաժողովի նիստում։ Նրա խոսքով, լրացուցիչ մշակվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի նախագիծը վիզային պատասխան միջոցների մասին՝ կապված մի շարք օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ։ «Այս ակտը մի շարք սահմանափակումներ կմտցնի Ռուսաստանի տարածք մուտք գործելու համար»,- ասել է Լավրովը։