Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Թովմասյանին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այլ հրամանագրով՝ Նորայր Մուսայելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Արցախի նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արմեն Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Համլետ Ապրեսյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Վահրամ Ղահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ: