ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հրավիրում է բոլորին այսօր ժամը 11։00-ին լինել Կառավարության դիմաց։ "Պատասխան ենք պահանջում։ Չենք կանգնելու",- գրել է նա՝ անդրադառնալով Գորիս-Կապան մայրուղու զիջման փաստին: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմն այսօրվանից, ժամը 00:00-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքասային հսկողության գործառույթներ՝ տեղադրելով մաքսակետեր: