Հայաստանում մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 422 874 է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 057 702 է: Փաստացի այս պահին բուժվում է 549 պացիենտ, նվազել է 17-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412 019 անձ` վերջին մեկ օրում 16 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1684 է: