21.04.2025
Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում. ԱԻՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն հակաականային ոլորտում

Սեպտեմբերի 12-ից 15-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ պատվիրակությունը՝ տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։


«ՀԱՓԿ» ՊՈԱԿ պատվիրակությունն այցելել է Թեհրանում ԻԻՀ հակաականային գործունեության կենտրոն՝ ծանոթացել տեղի կարողություններին։ Նաև իրականացվել է այցելություն ԻԻՀ ՀԳԿ միջազգային ուսումնական կենտրոն՝ ծանոթացել են կենտրոնի հնարավորություններին, ուսումնառության նյութերին և ականատես եղել դաշտային գործնական դասընթացներին։


Այցի ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հակաականային գործունեության կենտրոնի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի նախատեսվում է իրականցնել համագործակցություն՝ հակաականային ոլորտում, ինչպես նաև «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետների համար կազմակերպել դասընթացներ ԻԻՀ ՀԳԿ-ի միջազգային ուսումնական կենտրոնում։


 


 

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը կժամանի Հայաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ