19.04.2025
Վլադիմիր Պուտինը ողջունել է Երևանում մեկնարկող Ռուս-հայկական համաժողովի մասնակիցներին
prev Նախորդ նորություն

Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է. ԱՆ-ն՝ վիրավոր քաղաքացիական անձանց մասին

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:


 

Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. ՄԻԵԴ նամակ է ուղարկվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար