19.04.2025
Մեկ շաբաթում ՀՀ-ում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը ողջունել է Երևանում մեկնարկող Ռուս-հայկական համաժողովի մասնակիցներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է այսօր Երեւանում մեկնարկող Ռուս-հայկական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի մասնակիցներին։


Անցած տարիների ընթացքում Ռուսաստանը և Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, ասվում է ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։


Անդրադառնալով համաժողովի օրակարգին՝ ՌԴ առաջնորդը նշել է.


«Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջարկ կունենան, կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը։


Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Երևանում կանցկացվեն «Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի միջոցառումները։

Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է. ԱՆ-ն՝ վիրավոր քաղաքացիական անձանց մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար