ԱՄՆ-ն որոշեց օգտվել Հայաստանում աճող հակառուսական տրամադրություններից. Քոչարյան
ԱՄՆ-ն որոշեց օգտվել Հայաստանում աճող հակառուսական տրամադրություններից և վերցնել նախաձեռնությունն իր ձեռքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան երկու նպատակ ուներ: Այն, նախ, նախընտրական ենթատեքստ ուներ և այս տեսանկյունից Փելոսին պատահական չէր նշել, որ հայ համայնքի 40%-ն ապրում է Կալիֆորնիայում։
Բացի այդ, ԱՄՆ-ն արձանագրել է իրողություններ, որոնք նախկինում չեն եղել է: Այն է՝ ԱՄՆ-ն միշտ հայաստանյան հասարակությունը համարել է «ամբողջովին ռուսամետ», ուստի նախընտրել են աշխատել «հեռվից»։
«Հիմա առաջին անգամ արձանագրեցին, որ հայ հանրության տրամադրությունը կտրուկ փոխվել է։ Այսինքն, այսօր չկան այդ տոտալ ռուսամետ տրամադրություններ, հակառակը՝ կան տոտալ կամ գոնե գերիշխող հակառուսական տրամադրություններ»,- ասաց Քոչարյանը։
Նա վստահ է, որ ԱՄՆ-ն, գնահատելով այս իրողությունները, որոշել է օգտվել ստեղծված իրավիճակից և տիրանալ նախաձեռնությանը, որը Փելոսիի այցի նպատակներից մեկն էր։