2.10.2024
Մինսկի համաձայնագրերն այլևս գոյություն չունեն. Վլադիմիր Պուտին
23.02.2022
Մինսկի համաձայնագրերն այլևս գոյություն չունեն. Վլադիմիր Պուտին

Մինսկի համաձայնագրերն այլևս գոյություն չունեն, մենք ճանաչել ենք Դոնբասի երկու հանրապետությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է EADaily-ն։ Նա նշեց, որ Ռուսաստանը շահագրգռված է Մինսկի պայմանավորվածությունների իրագործմամբ, քանի որ դա փոխզիջման արդյունք է։ Սակայն Ուկրաինայի իշխանությունների հրապարակային հայտարարությունից հետո դրանք չկատարելու մասին, Ռուսաստանի Դաշնությունն այլեւս չէր կարող հանդուրժել Դոնբասի ժողովրդի ցեղասպանությունը։ «Եվրոպան չկարողացավ ստիպել Կիևին կատարել մինսկյան համաձայնագրերը, ուստի Ռուսաստանը ստիպված եղավ որոշում ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին», - ասաց նա: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ մինսկյան համաձայնագրերը Կիևը «սպանել է» Ռուսաստանի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումից շատ առաջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, ուկրաինական իրադարձությունների մասին մեկ ժամ տեւած ելույթից հետո, Պուտինը պաշտպանեց Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշումը և հրամանագրեր ստորագրեց նրանց առաջնորդներ Դենիս Պուշիլինի (ԴԺՀ) և Լեոնիդ Պասեչնիկի (ԼԺՀ) ներկայությամբ: Ստորագրվել են նաև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրեր։