2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Այս մասին այսօր նշվել է Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ: Զեկուցվել է, որ արդեն իսկ մատակարարվել է 285 վերելակ, որից 98 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են և վերելակները հանձնված են շահագործման: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել տեղադրված նոր վերելակներում գովազդային պաստառների փակցնումն արգելելու ուղղությամբ: