2.10.2024
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը
24.02.2022
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանը։ Այս մասին հայտարարել են Կիևում և հաստատել համացանցում տեղադրված տեսանյութերը, գրում է EADaily-ն։ «Դաժան մարտից հետո մենք կորչցրել ենք վերահսկողությունը Չեռնոբիլի տարածքի վրա։ Անհայտ է նախկին Չեռնոբիլի ատոմակայանի օբյեկտների, միջուկային թափոնների արգելափակման ու պահեստավորումն վիճակը»,- ասել է նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։ Տեղեկությունն անուղղակիորեն հաստատում են համացանցում հայտնված տեսանյութերը։ Դրանցից երևում է, որ կայանի գլխավոր շենքի մոտ տեղակայված են առանց մակնշման զրահամեքենաներ։ Հինգշաբթի առավոտյան Պուտինը որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել՝ կապված Դոնբասում տիրող իրավիճակի հետ։ Ուկրաինայում ռազմական դրություն է մտցվել: Օրվա ընթացքում ռուս զինվորականները, ըստ պաշտպանության նախարարության, ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 օբյեկտ, այդ թվում՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա։