Օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ հանդիպմանն ընդառաջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Վաղը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ կայանալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ այսօր նախապատրաստական հեռախոսազրույցներ ունեցա նրանց հետ», - գրել է Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում։