ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունվարի 27-ին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումով: Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը: