ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը կալանավորվեց մեկ ամսով: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Հիշեցնենք, քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում: Նաև հայտնել էր, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Ավելի վաղ փաստաբանը տեղեկացրել էր, որ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկվել: Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ներկայացվել է 4 կարմիր բերետի ձերբակալելու միջնորդություն: