3.10.2024
Պեսկովը բարձր է գնահատել Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը
21.03.2022
Պեսկովը բարձր է գնահատել Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը

Կրեմլը բարձր է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը։ ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ իրենք դեռ ոչինչ չեն ունենա արձանագրելու «Պայմանավորվածություններ չկան»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում հրադադար չի լինելու։ Պեսկովը նաև նշել է, որ ռուսական պատվիրակությունն ուկրաինական կողմի հետ բանակցություններում արագ և բովանդակալից աշխատելու շատ ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում, մինչդեռ դրանց դինամիկան չի համապատասխանում իրավիճակի պահանջներին։ «Բանակցություններում առաջընթացի աստիճանը, հավանաբար, այնքան էլ ցանկալի չէ, և ոչ այնքան, որքան պահանջում է իրավիճակի զարգացման դինամիկան ուկրաինական կողմի համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ միջազգային կառույցները կարող են ճնշում գործադրել Կիևի իշխանությունների վրա՝ պահանջելու, որ ազգայնականները կենդանի վահանների պես չթաքնվեն մարդկանց հետևում և ազատ արձակեն կազմակերպված մարդասիրական միջանցքներով։ «Չնայած նրան, որ ռուս զինվորականները մարդասիրական միջանցքներ են կազմակերպել Ուկրաինայում, ազգայնականները մարդկանց թույլ չեն տալիս քաղաքներից դուրս գալ: Հետևաբար, խելամիտ կլինի ճնշում գործադրել Կիևի իշխանությունների վրա, որպեսզի նրանք ինչ-որ կերպ փորձեն ազդել այդ ազգայնականների վրա, որպեսզի նրանք չթաքնվեն մարդկանց հետևում որպես կենդանի վահան»,- ասել է Դմիտրի Պեսկովը։