Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: