23.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր. «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը անցած չորս օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագիր է կնքել տեղահանված 284 ընտանիքի հետ՝ վեց ամիս ժամկետով: Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր:


Ծրագիրը ընթացքի մեջ է, որը նախատեսում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի: Առաջիկա օրերին, ներառյալ հանգստյան օրերը, կշարունակվի օժանդակության տրամադրումը հայտ ներկայացրած անձանց: