9.09.2024
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։

Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, նշեց, որ բրազիլահայ ուխտավորներն այցելել են Հայաստանի տարբեր սրբավայրեր և հաղորդ դարձել հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը։

Իր օրհնությունը բերելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց թեմակալ առաջնորդի ու թեմի հոգևոր սպասավորների ծառայությունը, ինչպես և հայորդիներին Հայրենիք ուխտագնացության առաջնորդելու հանձնառությունը:

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած դժվարություններին ու մարտահրավերներին՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր գործուն աջակցությունն է ցուցաբերում արցախահայությանը հաղթահարելու առաջացած սոցիալական դժվարին խնդիրները։

Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին իրենց նպաստը բերել Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև հայրենազրկված հայորդիների կարիքների հոգածության գործում։

Հարիս Գեորգիադեսի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ԱԳՆ-ի
09.09.2024
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր