Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիին: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետի գրասենյակը: Մարզպետը և դեսպանը քննարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզեր դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզի կրթության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև դրանց արդյունքում ձեռք բերված հաջողությունները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տնտեսական և մշակութային համագործակցության այլ հեռանկարային հարցեր: